Рубрика: Ուսումնական ճամփորդություն, Պատմություն 9, Գրականություն 9

Ապարանի թաքնված գեղեցկությունը․․․

Երեկ՝ հունիսի 1-ին գնացինք բացահայտելու Ապարանի թաքնված գեղեցկությունը։ Սկզբում գնացինք Եղիպատրուշ գյուղ, այտեղ արժանացանք տեղի սվորողների ջերմ ընդունելությանը։ Իրենք մեզ ուղեկցեցին Սբ․ Աստվածածին եկեղեցի։ Այնտեղ մեզ մի փոքր ներկայացրեցին եկեղեցու մասին։ Տեղի սովորողների հետ զրուցելով հասանք Քասախի բազիլիկի մոտ։ Քասախի բազիլիկից մնացել էր ընդամենը մեկ պատը, մեզ պատմեցին, որ այդ փլատակների պատճառը եղել է երկրաշարժը։ Այնուհետև ուղևորվեցինք Ապարանի ջրամբար և Սբ․ Պողոս Պետրոս եկեղեցի։ Այնտեղ մի փոքր զրուցեցինք և արդեն պետք է հրաժեշտ տայինք մեզ ընկեր դարձած, տեղի սովորողներին։ Իրենց իջեցրեցինք տեղի միակ դպրոցի մոտ և գնացինք Ապարանի հուշահամալիր, որտեղ նաև գտնվում էր Դրոյի (Դրաստամատ Կանայանի) գերեզմանաքարը։ Հուշահամալիրում ջերմ զրուցում էին և տարբեր խաղեր խաղում։ Քաղաքի անձուդարձից և շոգից հոգնած պետք է նորից վերադարնայինք դպրոց։ Ունեցանք կարճ, բայց շատ հետաքրքիր և անմոռանալի ճամփորություն, որը երբեք չեմ մոռանա․․․․

Рубрика: Գրականություն 9

Դանիել Վարուժան «Ձոն»

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Այս բանաստեղծությունը ինձ հիշեցրեց Մովսես Խորենացու Վահագնի ծնունդը։ «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,Ընդ եղեգան փող բոց ելանէր,և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.»Առաջին տնում խոսվում էր փառքերի, սոսյաց անտառի և հին հայրենիքի մասին։ Երկրորդ տնում խոսվում էր կարոտի, պանդուխտների և ողբի մասին։ Երրորդ տնում խոսվում էր արյան, զոհերի և վերքերի մասին։ Չորրորդ տնում խոսվում էր որբ տան, ծնողների և օջախի մասին։ Հինգրորդ տնում խոսվում էր պայքարի, քաջ մարտիկների և վրեժի մասին։ Կառուցվածքով նման է Թումանյանի Հայոց լեռներում բանաստեղծությանը։ Բայց տարբերությունն այն է, որ Վարուժանը ավարտում է պայքարի խոսքերով, որտեղ մենք այլևս զոհ չենք, այլ՝ մարտիկներ, իսկ Թումանյանն ավարտում է սպասումով, թե երբ կավարտվի այս ամենը։Ձոն բանաստեղծության մեջ հիմնականում արտացոլվում էին կարմիր և նարնջագույն գույները։ Կարմիրը որպես արյուն և եղեգ, իսկ նարնջագույնը կրակ, բոց։

Рубрика: Գրականություն 9

Դանիել Վարուժան

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք ՄեծարենցՍիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Рубрика: Գրականություն 9, Իմ նյութերը

Շիրվանզադե «Արտիստը» վերլուծություն

Ինձ շա՜տ դուր եկավ «Արտիստը» պատմվածքը, որն ուներ խոր իմաստ:Մի տղա, ում անունը Լևոն էր,սիրահարվում է իրենց շինության ամենագեղեցիկ և հեքիաթային Լուիզային:Լուիզան չունի կոնկրետ բնութագրում,բայց ասվում է,որ նա աննկարագրելի գեղեցիրկ էր…Լևոնը մի պատանի էր,որ ամեն ձև ցանկանում էր հասնել Լուիզաին:Նրա զգացմունքները շատ շուտ հասունանում են:Լևոնի հայրը աշխատել է թատրոնում,որպես կեղծամ պատրաստող,բայց դրա հետ մեկտեղ նա օգտագործում էր ալկոհոլ:Ալկոհոլ օգտագործելու շնորհիվ նա մահացավ:Լևոնի մոր կարծիքով Լևոնը շարունակում էր իր հոր ճանապարհը,բայց ավա՜ղ այդպես չէր:Հետո անցնում է որոշ ժամանակ, Լուիզան մեկնում է Իտալիա,քանզի նա երգչուհի էր,և գնացել էր ձայնը մշակելու:Լևոնը յոթ-ութ ամիս գումար է հավաքում՝ մոտավորապես 150-ռուբլի. այն ժամանակ մեծ գումար էր:Նա այդ գումարը հավաքում էր իր ձախ կոշիկի մեջ,որովհետև վախենում էր մայրը վերցներ գումարը:Ասում է,որ մի քանի գիշեր անգամ կոշիկներով է քնել:Բայց մի օր ուշ երեկոյան,երբ Լևոնը պանդոկից տուն է վերադառնում իր վրա հարձակվում են, և տանում կոշիկները ու հագուստը:Ինչ տխրություն,ինչ կորուստ ու ցավեր:Այդ ապրումներն է տանում Լևոնը:Շատ չեմ ցանկանում խորանալ,մի փոքր առաջ կանցնեմ:Հետո Լևոնը երկար ժամանակ չի հանգստանում:Բայց նրան իր ընկեր Իցկոն խորհուրդ է տալիս, որ նա չհուսահատվի, կրկին կիթառ նվագի և գումար աշխատի:Լևոնը աշխատում է և որոշ ժամանակ անց հավաքում է բավարար գումար:Նա ուրախանում է,ասում է վերցնում եմ մորս ու գնամ իմ դիցուհու մոտ:Նա պատրաստվում էր նավի տոմսեր գնել:Ճիշտ է, Լևոնին մայրը չէր սիրում,բայց Լևոնը իր մորը շատ էր սիրում:Բայց իր ընկեր ասում է.-Լևոն դու այլևս չես կարող գնալ Լուիզայի մոտ:Բայց ինչո՞ւ զարմանում է Լևոնը, բանն նրանում է,որ Լուիզան ամուսնացել էր և գնացել ուրիշ երկիր ամուսնու հետ:Այսպես Լևոնը խելագարվում է,գիշերը մորը համբուրում է և տանից դուրս գալիս:Նա խեղդվում է ծովում և մահանում սիրուց…

Рубрика: English 9

Inter-grade basketball tournament

The inter-grade basketball tournament ended today. 8th, 9th, 10th, 11th և 12th graders competed. Every day we had new games with others. The 10th և 12th grades competed in the final. In the end, the 10th grade won because they played very together. We lost 4 times, but nothing important is participation. Each game was different. I think if we played more together, maybe we would have won. A total of 10 different games were played.

Рубрика: Իրավունք 9

Անձնական ազատություն

Առաջին կետ

Ըստ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին կետի յուրաքանչյուր ոք ունի ազատություն և այդ ազատությունը ոչ ոք և ոչինիչ չի կարող կանխել, բացառելով մի քանի դեպք: Մարդն լիովին ազատ է, եթե` դատապարտված չէ, չի գործել որևէ հանցանք, չունի հոգեկան խանգառումներ , ինչպես նաև թմրամոլոլ կամ հարբեցող չէ, վարակված չէ վարակիչ հիվանդություննրով, անձի մուտքը օրինական է Հայաստանի Հանրապետություն:

Երկրորդ կետ

Ըստ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ կետի, եթե մարդն զրկվել է իր ազատությունից, ապա անհապաղաղ իրավունք ունի տեղեկանալու դրա պատճառի մասին իրեն հասկանալի լեզվով, իսկ քրեական մեղադրանք ներկայացնելու դեպքում նաև մեղադրանքի մասին:

Երրորդ կետ

Ըստ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի երրորդ կետի ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

Չորրորդ կետ

Ըստ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի չորրորդ կետի, ազատազրկված անձը իրավունք ունի վիճարեկելու իր անազտության մեջ գտնվելը, որին դատարանը պետք է արագ պատասխան տա և անձը ազատ արձակվի, եթե ազատազրկված անձը չի խաղտել որ մի նորմ:

Հինգերորդ կետ

Ըստ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի հինգերորդ կետի անձը չի կարող զրկվել ազատությունից, եթե չի կարող կատարել քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Рубрика: Պատմություն 9

Մեծ եղեռն, ցեղասպանություն

«Ցեղասպանություն» հակասությունը։

XX դարերի սկզբին չէր օգտագործվում «ցեղասպանությունը» հասկացությունը։ Սակայն 1948թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց բառի իրավական ձևակերպումը։Ըստ այդ փաստաթղթի գործողություն են համարվում՝

Խմբի կամ համայնքի անդամների ոչնչացումը։

Նրանց մարմնին լուրջ վնասվածքների հասցնումը։

Երեխայի հանձնումը մի խմբի մարդկանց մյուսին։

Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը։

1910-1911թթ․ հայերի ցեղասպանության ծրագիրը հաստատում է «Միության և առաջադիմության» կուսակցությունը Սալոնիկում գաղտնի ժողովում։ Որոշվել էր սպանել նաև հույներին, ասորիներին, իսկ ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել։

1914թ․ երիտթուրքերի առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն, որին անմիջապես հանձնարարվեց հայերի բռնագաղթն ու կոտորածները։ Ստեղծվեց նաև Հատուկ կազմակերպությունը։ Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց Թալիաթ փաշայի վրա։

Մեծ եղեռնը։

Հայերի ոչնչացման թուրքական ծրագիրը առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայությանը։ Հայերի ցեղասպանության այդ փուլը անվանում են Մեծ եղեռն։Առաջին հերթին որոշվել էր ունակ կռվելու հայ երիտասարդության ոչնչացումը։ Զորահավաքին օսմանյան բանակ էին զորակոչվել 18-45 տարեկան հայ 300 հազար հայ։

1914թ․ վերջին սկսվեց նրանց զինաթափումը, տեղաթոխումը թիկունք և ոչնչացումը։Այնուհետև երիտթուրքերը սկսեցին հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավարների վերացումը։Նույն տարվա հոկտեմբերին սկսվեցին ձերբակալումները, որտեղ 2300 հայ ձերբակալվեցին (Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը,Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Կոմիտասը):

Մեծ եղեռնը սկսվել է 1914թ․ և շարունակվել մինջև 1916։

Եղեռնի հետևանքները

Եղեռնից հետո հայերը տարան շատ մեծ կորուստներ՝ ստեղծվեցին սփյուրքահայերը, ունեցանք մեծ ֆինանսական կորուստ, ունեցանք նաև պատմամշակութային մի շարք կորուստներ։

Рубрика: Գրականություն 9

Հազարան հավք. վերլուծություն

Անկեղծ հեքիաթը այդքան շատ չգրավեց քանի-որ այն իսկապես նման էր բոլոր մեր պատմությունների, որտեղ գլխավոր հերոսներն բոլորի կյանքն էն փրկում: Այն նման էր Սասունցի Դավիթին, քանի որ Դավիթը նույնպես Արեգի նման ամեն տեղ էր վազում և ամեն մի վատ իրավիճակի մեջ ընկնում: Չնայած մի կողմից հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է զարգանում հեքիաթի սյուժեն և հերոսները: Իմ կարծիքով այս հեքիաթի շնորհիվ հեղինակը ուզում էր ասել, որ որպեսզի հասնես քո ուզածին, պետք է ամբողջ ուժով չարչարվես և հաղթես այդ չարիքին և քո պրոբլեմներին: Եթե հաղթահարես և չհանձնվես ամեն ինչ հրաշալի կլինի և դու կունենաս հիասքանչ կյանք:

Рубрика: Գրականություն 9

Մարդը և բնությունը

Մարդը բնության մի փոքրիկ մասնիկն է:
Մարդը և բնությունը, բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ դժվար է ասել:Հաճախ պատահում է, որ մարդը կարող է թշնամի հանդիսանալ բնությանը և կարող է լինել նաև ճիշտ հակառակը՝ այսինքն բնությունը մարդու հանդեպ համարվի թշնամի: Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս Է կազմում: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Ի տարբերություն կենդանիների, մարդը ստեղծում է և ստեղծագործում: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:
Մեր առօրյան լի է բազմաթիվ խնդիրներով, սակայն հայտնվելով վայրի բնության մեջ՝ հասկանում ես, որ դրանք շատ փոքր են: Անծայրածիր օվկիանոսներ, ընդարձակ անտառներ, անհաղթահարելի բարձրունքներ, փոթորկոտ ծովեր և անծայրածիր անապատներ. այս ամենը խոսում է բնության մեծ ուժի և հզորության մասին: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է, պետք է բնությունը պահել ու պահպանել…