Рубрика: Русский язык 8, English 8, Espanol 8, Հայոց լեզու 8, Հանրահաշիվ 8, Հասարակագիտություն 8, Պատմություն 8, Քիմիա 8, Ֆիզիկա 8, Աշխարհագրություն 8, Գրականություն 8, Իմ նյութերը, Կենսաբանություն 8

Ուս. պլան

  • Տեսադասեր՝ ըստ դասացուցակի

Առցանց դասընթացների դասացուցակ

  • Ընտանեկան մարմնամարզություն (նշել, եթե իրականացնում եք )

Մարզմնամարզությամբ զբաղվում եմ ամեն օր, հատուկ ծրագրի միջոցով (Упражения для растяжки):

  • Ընտանեկան նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում)
  • Ինքնակրթություն (նշել, ինչ եք կարդում, ինչ ծրագիր եք սովորում)

Այժմ կարդում եմ Ռոբեն Շարմայի «Վանակականը, որը վաճառեց իր «ՖԵՐՐԱՐԻՆ» և զարգացնում եմ իսպաներեն լեզուս:

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն 8, Իմ նյութերը

Առցանց ուսուցում հայոց լեզու Մարտի 18 

1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբողջ աշխարհով տարածված էր կորոնավիրուս կոչվող վիրուսը, որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբեր ամսին Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուս տեսակ, որը անվանվել է Կորոնավիրուս: Նրանք ուտելիքը ախտահանում են սպիրտով, հետո նոր օգտագործում:  Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում: Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո փակվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում են բժշկական դիմակներ և տանից դուրս չեն գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափսերով ուտելիքներ, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան, որպեսզի չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելով կամ համբուրելով չբարևել: Կորոնավիրուսը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ: Աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100.000-ը, Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին  կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը խուճապի չմատնելու համար:  Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել են շատ ու շատ երկրներ:
Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն 8, Իմ նյութերը

Շաբաթվա օրագիր

Ինձ մոտ ամեն օր նույն գրաֆիկն է արթնանալ, լոգանք ընդունել, նախաճաշել, կատարել առցանց ուսուցումը, և ընթերցել իմ նոր գնած գիրքը որը կոչվում է «Վանականը որը վաճառեց իր «ՖԵՐՐԱՐԻՆ»։ Շատ քիչ եմ ունենում ազատ ժամանակ։ Ազատ ժամանակ կատարում եմ հաջորդ օրվա առաջադրանքները, ընտանիքիս հետ դիտում եմ ֆիլմեր, եղբորս և քրոջս հետ ընկնում եմ մանկության գիրկը` խաղեր եմ խաղում։ Ինձ համար միևնույն է դասերը կկատարենք առցանց թե դասարանում, քանի որ անհրաժեշտության ժամանակ տեսակապով կապնվում ենք ուսուցչի հետ։ Ինձ համար որոշ չափով լավ է որ դասերը կատարենք օնլայն, քանի որ այսպես ավելի շատ ժամանակ ենք ունենում անելու և ինչպես նշեցի տեսակապով զրուցում ենք տվյալ ուսուցչի հետ և նա մեզ բացատրում է այդ օրվա առաջադրանքը։ Ի դեպ տեսակապը իրականացնում ենք Microsoft teams-ծրագրով։

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն 8, Իմ նյութերը

Առցանց ուսուցման շաբաթվա իմ հայոց լեզվի և գրականության առաջադրանքը

Рубрика: Գրականություն 8, Իմ նյութերը

Գրականություն Իմ երգը

Վերհիշել կամ անգի՛ր սովորել Թումանյանի ,,Իմ երգը,, բանաստեղծությունը:  Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք բանաստեղծության գաղափարը, բուն ասելիքը:
Բանաստեղծության ասելիքը այն է, որ Թումանյանը ուզում է ասել, որ նրան բոլորը հարգում են և նա ոչ մի բանից վախ չունի  ոչ, թե փողով էր հարուստ այլ որ նրան բոլորը հարգում էին նա դրանով իրեն հարուստ էր զգում, և նա գիտեր որ նորից աշխարհ չէր գալու և ամեն ինչ հետ էր տալիս Աստծոն:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
Այլ առաջադրանքներ .
1. Ընթերցել կենսագրական տեղեկություններ Թումանյանի մասին, բանավոր ներկայացնել դասարանում:

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Рубрика: Գրականություն 8, Իմ նյութերը

Տեսա երազ մի վառ

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

Читать далее «Տեսա երազ մի վառ»