Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Ստեփան Զորյան. Պատմվածքներ

Без названияՊապն ու թոռը
Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։
Читать далее «Ստեփան Զորյան. Պատմվածքներ»

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Մի գիշեր անտառում

SAM_4138Ես երկու գիշեր գիշերել եմ անտառում, բնության գրկում: Ցերեկը մենք խաղում էինք վրանների շուրջը: Երեկոյան չոր փայտեր ենք հավաքում, իսկ գիշերը խարույկ էինք վառում և կարտոֆիլ էինք խորովում, իսկ հետո հանգցնում էինք խարույկը, որ անտառը չայրվի: Գիշերը, երբ վրաններում քնած էինք քամին էր փչում : Երբ աչքերս փակում էի կենդանիների ձայներ էի լսում: Օրինակ`գայլի ոռնոց, շան հաչոց, բուի ձայն: Երբ որ վերադարձանք տուն կարոտում էի կենդանիների ձայները:

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

«Իմ ամենասիրելի պապիկը»

101_2535.JPGԵս ունեմ երկու պապիկ`  Մնացական պապիկն ու Նուրիջան պապիկը: Երկուսին էլ շատ եմ սիրում, բայց ամենից շատ  սիրում եմ Մնաց պապիկին: Նա ինձ ամեն տեղ տանում է: Շատ վայրեր եմ գնացել նրա հետ: Պապիկս ուր տանում է այդ վայրի մասին շատ հետաքրքիր պատմություններ է պատմում: Շատ եմ սիրում նրա հետ տրամաբանական խնդիրներ լուծել: Բոլոր մաթեմատիկական ֆլեշմոբերը նրա հետ եմ լուծում:

Рубрика: Մայրենի

Մայրենի 05.05.2017

1.Սյունակներից ընտրի՛ր և դեմ դիմաց գրի՛ր հոմանիշ բառերը: 

Ճանկ ճիրան
Ընչացք բեղ
Կտրիճ քաջ
Լաջվարդ կապույտ
Պերճ շքեղ
Շեղջ կույտ

 

  1. Գտիր հետևյալ բառերի ջ-ով գրվող հականիշները:

 

Վերջին-առաջին
բարձրանալ-իջնել
դժբախտ-հաջողակ
ձախ-աջ
հիվանդ-առողջ
լաց-քրքիգ

 

3.Առանձնացրեք գոյականները, ածականները:

 

Ածական Գոյական
աշխատելով աշխատանք
մազերից հիշողություն
գեղեցիկ հոգիներին
դանդաղ գեղեցկություն
մեղմորեն սեղանում
խոսելով անտառում
գրիչով խոսում
խոսքով գոռում
վազելով մեծանում
վազքով խոսքում
վերադառնալով տնտեսուհի
հաճելի  

 

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Զմրուխտի անտառում

Զմրուխտ գարուն էր: Անտառի բացատում գյուղացիները  թխկիներ էին տնկում, իսկ նրանց կողքին բուրում էին նախկին կոկոներից բացված նախշուն ծաղիկերը: Քիչ հեռու կխտարներն էին ցատկոտում, կարծես կողպեքից էին ազատվել: Նրանց բախտը բերել էր, որ այդ հիանալի անտառում էին ծնվել, որտեղ թփերից հաղարջի ողկույզներ էին կախված:

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Հին ասացվածքներ

Ջաննի Ռոդարի
Մի քաղաքում, անհետաքրքիր, հին մի շենք կա: Դա հին ասացվածքների Ասացվածք տունն է: Այս ասացվածքների տանը  հանգստանում են հին Ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ էին, աշխույժ, չարաճճի: Հիմա դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ի՜նչ հանգստանալ, լեզվին են տալիս ու անընդհատ վիճում, էլ ինչ հանգիստ:
_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,-հայտարարում է, ասենք, մի տիկին Հին ասացվածք:
_ Ո՞վ ասաց,- հակաճառում են նրա ընկեր-հարևանները:
_ Խելքի բան է. կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Ճիշտն ասած՝ որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես:
_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,-լուրջ-լուրջ մրթմրթում է մի ծեր, կնճռոտ Ասացվածք:
_ Ո՛վ է ասում,-մեջ է ընկնում  մի այլ ծեր Ասացվածք:-Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:
_ Գե՜ղ կանգնի՜, գերա՜ն կոտրի՜,-դանդաղ ասում է մի ձայն:
Սրա հետ էլ մի ուրիշ ծեր չի համաձայնում.
_ Ամեն մարդ իր բաժին գործն է անում, իր բաժին երկինքն է պահում:
_ Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է,-հազիվ լսվում է մի տիկին Ասացվածքի ձայնը:
Հին Ասացվածքները մի պահ  ձայները կտրում են: Հետո ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
_ Խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:
Տեսնո՞ւմ եք, հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Նրանց համար կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն ուրիշների հետ:
_Ճտերն աշնան են հաշվում,-ասենք ասում է ծեր ասացվածքներից մեկը:
Մյուսն անպայման չի համաձայնում, բարկացած մրթմրթում է.
_Լավ սկիզբն է գործի կեսը:
Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:
Մի հին, լուրջ ասացվածք էլ հայտարարում է. «Ամեն մարդ իր տան թագավորն է»:
Սրան էլ հակաճառում են բոլոր հին ասացվածքները.
_ Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:
Ես սկսում եմ տխրել: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա, շատ բանի չես հասնի, որ կյանքը փոխում են երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելոք գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք: 

2. Հեքիաթից դուրս  գրիր ասացվածքները:

Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես:
Կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար:
Շատ ուզես, ամեն ինչի կհասնես:
Շատին վազողը քչին էլ չի հասնի:
Գե՜ղ կանգնի՜, գերա՜ն կոտրի՜:
Ամեն մարդ իր բաժին գործն է անում:
Ուժը միաբանության մեջ է:
Խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:
Ճտերն աշնան են հաշվում:
Լավ սկիզբն է գործի կեսը:
Ամեն մարդ իր տան թագավորն է:

3.Դուրս գրիր նաև 5 գոյական`գրելով գոյականի տեսակը, թիվը, հոլովը և հոլովումը:

քաղաքում-հասարակ գոյական, իր ցույց տվող գոյական, եզակի թիվ, ներգոյական հոլով, ի հոլովում

թագավոր-հասարակ գոյական, անձ ցույց տվող գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում

ասածվացքները-հասարակ գոյական, իր ցույց տվող գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում

գերան-հասարակ գոյական, իր ցույց տվող գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում

ձեռքերով-հասարակ գոյական, իր ցույց տվող գոյական, հոգնակի թիվ, գործիական հոլով, ի հոլովում

 

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Մայրենի 21.04

  • Կարդա Ղ. Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը: Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի  օգնությամբ  բացատրիր :
  • Ավանդության միջից  դուրս գրիր 5 հատուկ և 5 հասարակ գոյականներ:
    Հատուկ գոյական
    Դանիել
    Սողոմոն
    Մանուկ
    Աստված
    Ավագ
    Հասարակ գոյական
    մարդ
    մանուկ
    հեքիաթ
    երեխա
    քար
  • Հայոց լեզու 5-ից`

    Գոյականի տեսակները

    179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

    Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի,բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:-հասարակ գոյական
    Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):-հատուկ գոյական

     

    18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
    Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ:
     Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։ Այդպիսի անուններ տրվում են մարդկանց, աշխարհագրական վայրերին, պետություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, ստեղծագործություններին, կենդանիներին և այլն։


    181. Բացատրի´ր, թեցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

    Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջովհասցրել մեզ:
    Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
    Առակներն
    ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
    Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփածաղավնիներին:
    Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

    Ցի ածանցով կազմված բառերը մեծատառով են գրվում, երբ հանդիպում են ազգանվան մեջ:

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Ղազարոս Աղայան «Լուսնահաչ»

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Որդին հորը հարցնում է, թե ինչու է իրենց Բողարը հաչում լուսնի վրա, միթե լուսինը նրան վնաս է տալիս: Հայրը պատասխանում է, որ բոլոր շները հաչում են լուսնի վրա, որովհետև լուսինը լույս է տալիս, իսկ շներին լույսը դուր չի գալիս: Բայց լուսինը չգիտի, որ իր վրա հաչողներ կան և շարունակում է լույս տալ: Նա խորհուրդ է տալիս որդուն, որ իրենք էլ  լուսնի նման լույս տան և համարեն, որ չեն լսում զուր հաչողներին:

Рубрика: Մայրենի, Իմ նյութերը

Մայրենի 19.04

Գոյական

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծելլուծույթ, լուծում
սպասելսպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:
Իշխել-իշխան, իշխանություն
բժշկել-բժիշկ, բժշկություն
բացել-բաց, բացվածք
ուսուցանել-ուսուցում, ուսանող
ճեղքել-ճեղք, ճեղքվածք
պահել-պահակ, պահապան
հյուսել-հյուսք, հյուսվածք
բանել-բան,
գրել-գրիչ, գիր
գործել-գործ, գործվածք
զգալ-զգացմունք,
հարցնել-հարց, հարցում, հարցմունք:

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաքտաքություն:

  Քաջ-քաջություն, մեծ-մեծություն, գեղեցիկ-գեղեցկություն, հատուկ-հատկություն, հասարակ-հասարակություն, հարմար-հարմարություն, դեղին-դեղնություն, գունատ-գունատություն, հնչեղ-հնչեղություն,շքեղ-շքեղություն, պերճ-պերճություն, խեղճ -խեղճություն, տկար-տկարություն:

178. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց ստեղծել: Ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածքի վրա, որ այցելուն մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի … դասավորությունը:

Рубрика: Մայրենի, Նախագծեր, Ուսումնական առարկաներ, Իմ նյութերը

Խաչատուր Աբովյան /նախագիծ/

Նախագծի մասնակիցներ` Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիներ
Նախագծի իրականացման օրերը` ապրիլի 19, 21, 29    

Նախագծի ընթացքը` 

  • Կարդում- քննարկում ենք Խ. Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք»-ը  գրքից ստորև  նշված առակները, «Զանգի» հավելվածից հատվածներ
  • «Զանգի» հավելվածից հատվածների ռիթմիկ ընթերցում Զանգվի ափին
  • Առակների ընթերցում-քննարկում Խ. Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի սովորողների հետ

Читать далее «Խաչատուր Աբովյան /նախագիծ/»