Рубрика: Русский язык 7, English 7, Հայոց լեզու 7, Մաթեմատիկա 7, Պատմություն 7, Քիմիա 7, Ֆիզիկա 7, Աշխարհագրություն 7, Առողջագիտություն 7, Գրականություն 7, Իմ նյութերը, Կենսաբանություն 7

Իմ ուսումնական տարին. հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը ինձ համար շատ հետաքրքիր անցավ: Նոր առարկաներ ենք սովորել՝ կենսաբանություն, հայոց լեզու, գրականություն, աշխարհագրություն, բայց ինձ ամենից շատ  դուր եկավ աշխարհագրությունը: Նաև մեզ դասավանդող ուսուցիչները փոխվել են անգլերենից, պարից, երգից , պատմությունից: Մենք շատ ճամփորդությունների ենք գնացել, բայց ինձ ամենից շատ գրավեց մեր հանրահաշվի և ռուսերենի  ուսուցչուհիների՝ ընկեր Լուսինեի և ընկեր Սեդայի հետ գնացած ճամփորությունը  դեպի Կաթնաղբյուր: Տարբեր և շատ նախագծերի ենք մասնակցել, օրինակ՝ անգլերենից Legend of the Christmas Tree — The Story, հայոց լեզվից շատ ենք արել, բայց ինձ դուր եկան գրաբարյան նյութերը. Գրաբար․ Առիւծ եւ աղուես,  պատմությունից՝ Նոր տարին տարբեր երկրներում, քիմիայից՝ Գործնական աշխատանք՝ Կերակրի աղի մաքրում, և այլն:
Այս տարին ինձ համար շատ հաջողությունների տարի էր: Տարվա ընթացքում ես ձեռք բերեցի նոր ու նոր գիտելիքներ: Բոլոր առարկաներից կատարեցի տարբեր նախագծեր, որոնցից մի քանիսը ձեզ կներկայացնեմ.  Եռալեզու առականին, որը ես կատարել եմ երեք տարբեր առարկաներից. Հայոց լեզվից, Անգլերենից և Ռուսերենից: Էմիլը Լյոնեբերգայից ընթերցանության նախագծով եմ կարդացել: Գինեգործություն, խաղողագործություն  պատմության նախագիծ, կատարել եմ ընկերուհուս՝  Մերի Երեմյանի հետ: Եղիշե Չարենց.Ռուբայաթներ.  հայոց լեզվի նախագիծ:Չարենցավանում ճամփորդություն անգլերենի ուսուցչուհու՝ Տաթև Ալեքսանյանի հետ: Միջին դպրոցի յոթ հրաշալիքներ որպես նախագիծ կատարել եմ: Վահան Տերյան Դու չքացել ես ձայնագրություն: Հովաննես Թումանյա Աղբյուր  ձայնագրություն:

Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Տնային աշխատանք գրականություն

Տնային աշխատանք 
Կարդա՛ Չարենցի ռուբայաթները, քո ընտրությամբ 3-4-ը սովորի՛ր անգիր և ներկայացրու բլոգումդ:

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

**********

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Читать далее «Տնային աշխատանք գրականություն»

Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Գրականություն

,,Ահմադը,, պատմվածքի քննարկում 

  • Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը տան սիրելի տղան էր:
    Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։
    Читать далее «Գրականություն»
Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Բառարան Գոհար, Լուիզա

Գոյական Ածական Բայ
սեր վառ չքացել
բախտ քաղցր չգտա
երազ կարոտ դարձել
կյանք պայծառ նայել
խավար թովիչ խոսել
լույս դառ օրորում
պատկեր սիրակարոտ հանգչում
ժպիտ չար նստել
երգ անուշ հուզիչ
հոգի անկարծ պատմել
սիրտ թույլ զգալ
լեզու մութ տվել

 

Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Թումանյան քառյակներ

Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
*******
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
************
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։
***********
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
************
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
***********
 Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Դու չքացել ես

Վահան Տերյան

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ…

Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Գրականություն 13.12.2018

Դասարանում 
Կարդա՛ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը:

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Հայրն ասաց, որ պետք չե լինել անպիսզին, որ քեզ բոլորը սիրեն, եղիր անպես, որ քո հարազատները սիրեն, մի եղիր ինքնավստահ:
Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Իմ ծնողները ինձ խորհուրդ են տալիս մի եղիր ինքնավստահ և եղիր հավատարիմ:
Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Իմ  կարծիքով պետք է մտածել քո երազանքների և հաջողությունների մասին, որպիսզի կատարվեն:
Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:

Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել.աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել ևձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին միմտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահիքեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպեսկբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես,եթե դրանք քո մեղքով չեն կատարվում:

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:
Տնային աշխատանք
Գրավոր վերլուծի՛ր նամակը՝ մեջբերելով և մեկնաբանելով քեզ դուր եկած մտքերը:
Рубрика: Գրականություն 7, Իմ նյութերը

Ամանորի հետ փոխվում է

Ամանորի հետ փոխվում է ամեն ամենինչ, նույնիսկ տրամադրություն։ Մի մարդու համար Ամանորը հաջողություն է բերում, մույսի համար ուսում և այլն։ Ամանորը նոր հաջողության սկիզբ է։ Եվ ես կարող եմ ասել, որ ինձ համար էլ երբ Ամանոր է հետաքրքիր դեպքեր են պատահում։ Նույնիսկ որոշ առարկաներից բարձր գնահատական եմ ստանում։ Եվ ես այսքանով ուզում եմ ասել որ Ամանորի հետ փոխվում է ամեն ամենինչ։