Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Դասարանական աշխատանք

Կարդա՛

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտունմիտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որինստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշև այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Читать далее «Դասարանական աշխատանք»

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Տնային աշխատանք


1. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդականնախադասությունները)  հանի՛ր:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց  Զատկի կղզի:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայականքանդակները:
Քսան տոննանոց արձանները, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք:
Անապատներում,  քամու էներգիան կարելի է օգտագործելտնտեսական նպատկներով:
Մասնագետները պնդում են:

Читать далее «Տնային աշխատանք»

Рубрика: Русский язык 7, English 7, Հայոց լեզու 7, Մաթեմատիկա 7, Պատմություն 7, Քիմիա 7, Ֆիզիկա 7, Աշխարհագրություն 7, Առողջագիտություն 7, Գրականություն 7, Իմ նյութերը, Կենսաբանություն 7

Իմ ուսումնական տարին. հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը ինձ համար շատ հետաքրքիր անցավ: Նոր առարկաներ ենք սովորել՝ կենսաբանություն, հայոց լեզու, գրականություն, աշխարհագրություն, բայց ինձ ամենից շատ  դուր եկավ աշխարհագրությունը: Նաև մեզ դասավանդող ուսուցիչները փոխվել են անգլերենից, պարից, երգից , պատմությունից: Մենք շատ ճամփորդությունների ենք գնացել, բայց ինձ ամենից շատ գրավեց մեր հանրահաշվի և ռուսերենի  ուսուցչուհիների՝ ընկեր Լուսինեի և ընկեր Սեդայի հետ գնացած ճամփորությունը  դեպի Կաթնաղբյուր: Տարբեր և շատ նախագծերի ենք մասնակցել, օրինակ՝ անգլերենից Legend of the Christmas Tree — The Story, հայոց լեզվից շատ ենք արել, բայց ինձ դուր եկան գրաբարյան նյութերը. Գրաբար․ Առիւծ եւ աղուես,  պատմությունից՝ Նոր տարին տարբեր երկրներում, քիմիայից՝ Գործնական աշխատանք՝ Կերակրի աղի մաքրում, և այլն:
Այս տարին ինձ համար շատ հաջողությունների տարի էր: Տարվա ընթացքում ես ձեռք բերեցի նոր ու նոր գիտելիքներ: Բոլոր առարկաներից կատարեցի տարբեր նախագծեր, որոնցից մի քանիսը ձեզ կներկայացնեմ.  Եռալեզու առականին, որը ես կատարել եմ երեք տարբեր առարկաներից. Հայոց լեզվից, Անգլերենից և Ռուսերենից: Էմիլը Լյոնեբերգայից ընթերցանության նախագծով եմ կարդացել: Գինեգործություն, խաղողագործություն  պատմության նախագիծ, կատարել եմ ընկերուհուս՝  Մերի Երեմյանի հետ: Եղիշե Չարենց.Ռուբայաթներ.  հայոց լեզվի նախագիծ:Չարենցավանում ճամփորդություն անգլերենի ուսուցչուհու՝ Տաթև Ալեքսանյանի հետ: Միջին դպրոցի յոթ հրաշալիքներ որպես նախագիծ կատարել եմ: Վահան Տերյան Դու չքացել ես ձայնագրություն: Հովաննես Թումանյա Աղբյուր  ձայնագրություն:

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Հայոց լեզու տնային

1. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասությունները)  հանի՛ր:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռհնադարում, Քեոփսի բուրգն է:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ են թողնում կատաղած ցուլին:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճումորից  տեղացիները կաթեն ստանում:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր  ծառ է աճում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդհետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց  Զատկի կղզիորը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ ենստեղծվել:
 Այսանգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները:
Քսան տոննանոց արձաններըորոնցից մի քանիսի բարձրություննութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Քսան տոննանոց արձանները կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետքոր առանց վնասելու մամուռից  ուտիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Հնագետներին մի քանի ամիս է պետք:
Անապատներում, որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով:
Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործելտնտեսական նպատկներով: 
Մասնագետները պնդում են, որ ծովափնյա միքանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:
Մասնագետները պնդում են:

Читать далее «Հայոց լեզու տնային»

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Հայոց լեզու դասարանում

10.04.2019
Դասարանում 
1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունովմիացրո՛ւդարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցումորոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում  տեսավ այն, ինչ որ դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր այն, ինչ որ աղջիկը  վաղուց  էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Մի բան ծածկում էր այն,  ինչ որ ընկած էր քիչ հեռութափթփված ճյուղերի մեջ:
(
ինչինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որ զբաղվում էր հացահատիկի  մշակությամբ: (որ)
Պայմանն էր, որ Գիքորը պիտի տունը մաքրերամանները լվանարոտնամանները սրբեր: (որ)

Читать далее «Հայոց լեզու դասարանում»

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Դասարանում 18.03.2019

1. Աև ԲԽմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւԵնթադրական  եղանակի 
բայերի (Բ խումբժխտական ձևերն ինչո՞վ են տարբերվում մյուս ժխտական ձևերից:

Ա. Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանն չէ:Այդ օրվանից դարպասապահի
չսափրած դեմքը  թալիսման չդարձավ թիմի համար:Մարզիկները հավատում են թալիսմանների
զորությանը: Այդ  մասին  երեխաներն էլ չգիտեն:

Բ. Ձուկն առանց փուշ չի լինի:Մեկ ծաղկով գարուն չի գա:Մրցույթի բոլոր մասնակիցներն
էլ չեն խրախուսվի, իսկ հաղթողը նվեր կստանա:Ջուրն ընկնողը անձրևից չի վախենա:

Читать далее «Դասարանում 18.03.2019»

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Միջին դպրոցի յոթ հրաշալիքներ

Մեր դպրոցն  առանձնահատուկ է, կարելի է ասել, ամեն ինչով: Ինձ համար առաջին հրաշալիքը դպրոցի հետ կապված, դպրոցի մաքրությունն է: Մենք ամեն օր առավոտյան մաքրում ենք միջավայրը: Երկրորդ հրաշալիքը, որն ինձ գերում է, գրադարանն է, որովհետև ոչ բոլոր դպրոցներում կա գրադարան: Եվ ես շատ հպարտ եմ, որ սովորում եմ այն դպրոցում, որտեղ կա գրադարան: Նաև մեր ուսուցիչների պահվածքն է, նրանք շատ բարի են և հոգատար: Մյուսը համակարգիչներով աշխատելն է, որովհետև մեր ձեռքերը չեն ցավում: Ինձ դուր է գալիս նաև, որ ամռանը դրսում լողավազան ենք դնում և լողում: Ինձ համար նաև կարևոր է, որ մենք ունենք հետաքրքիր ծրագրեր, օրինակ՝ ճամփորդությունները, որոնք մեզ օգնում են ավելի լավ ճանաչել Հայաստանը: Եվ ամենավերջինը մեր պարի դասընթացն է, որի շնորհիվ մենք սովորում ենք ազգագրական պարեր: Բայց երկու բան կա, որ ես ուզում եմ փոխել. հանրահաշվի և երկրաչափության դասերը մենք կատարում ենք համակարգչով, բայց ես կուզեմ՝ կատարենք տետրով: Ես նաև կուզեմ, որ մի քիչ երկարի երկար դասամիջոցը, քանի որ ես չեմ հասցնում նախաճաշել:

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Հայոց լեզու

Դասարանում

  1. Տեքստումմիանգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

 

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրելհայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ուշինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալուեն, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրելհայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ուշինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալուեն, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:
Մի տեքստում սահմանական եղանակով են գրված բառերը, մյուսում ՝ ենթադրան եղանակով:

Читать далее «Հայոց լեզու»

Рубрика: Հայոց լեզու 7, Իմ նյութերը

Էմիլը Լյոնեբերգայից

Ես այս ամիս կարդացել եմ երկու գիրք՝ Էմիլը Լյոնեբերգայից, և երկրորդ հատորը Կեցցե՝ Լյոնեբերգյացի Էմիլը: Հեղինակը Աստրիդ Լինդգրենն է, իսկ շվեդերենից հայերեն է թարգմանել  Աշխեն Բախչինյան: Այս գիրքը մի չարաճճի տղայի մասին է, ով ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի,  իր կրտսեր քույրիկ Իդայի, իրենց սպասուհի Լինայի և բատրակ Ալֆրեդի հետ: Էմիլին իր չարաճճիությունների համար հայրը փակում է ցախանոցում: Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլիը աշխարհի ամենաչարաճճի տղան է, բայց ես համաձայն չեմ Լինայի հետ, որովհետև Էմիլը միայն չար գործեր չէր անում, այլ մեկ-մեկ էլ բարի գործեր էր անում:
Էմիլը մի քանի  գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում հին զարդատուփիկ, հացի թիակ և կաղ Լոտա հավին, հազար երկու հարյուր խեցգետին բռնում և վախեցնում հայրիկին, իր վարժեցրած խոզուկի հետ գինի դարձած բալ է ուտում և հարբում, որը արգելված է ամբողջ Լյոնեբերգյաում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ գրքի վերջում մի այնպիսի հերոսություն է անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը, դեպի լավը։

Էմիլի արկածներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք Էմիլը Լյոնեբերգայից(առաջին հատոր), Կեցցե՝ Լյոնեբերգյացի (Էմիլը երկրորդ հատոր) գրքերը, իսկ ես պատրաստվում եմ կարդալ  Լյոնեգերբայի Էմիլի նոր չարաճճիությունները (երրորդ հատոր):