Рубрика: Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա, Իմ նյութերը

Բույսերի բազմացում և տարածում

Քանի որ  Մայիսի 14-ից 18-ը ամենամյա Մայիսյան 13-րդ հավաքն է, այս շրջանում մենք մասնակցում ենք բազմաթիվ հետաքրքիր նախագծերի: Եվ այսպես  մենք  տեխնոլոգիայի դասաժամին  մասնակցեցինք     <<Բույսերի բազմացում և  տարածում>> նախագծին: Քանի որ մենք ջերմոցում բազմացրել էինք թափվող բույսեր, որոնք տնկեցինք ծաղկամանի մեջ և  տարանք Մարմարյա սրահի 2-րդ հարկ և համալրեցինք այս հատվածի բույսերը: Այսօր մենք գնացինք Մարմարյա սրահ  և ջրեցինք և խնամեցինք այս բույսերը: Մարմարյա սրահում շատ քիչ է լույս ընկնում այդ պատճառով աշխատում ենք, որ այնպիսի բույսեր տեղափոխենք այնտեղ, որոմք ավելի ստվերադիմացկուն են:

Ավելի մանրամասն դիտեք ֆոտոպատումում.

Рубрика: Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա, Իմ նյութերը

Բակային աշխատանք

Ագարակից գոմաղբ էին բերել։ Անցանց տեխնոլոգիայի դասին գնացինք մեր դպրոցի բակ: Բակում  գոմաղբը, որը նաև բոլորս գիտենք, որ պարատանյութ է տարածեցինք: Մեր դասարանի տղաները բերում էին սայլակով մեր մոտ և մենք տարածում էինք: Նայեք, որպիսի պատկերացնեք՝

Рубрика: Հայրենագիտություն, Բնագիտություն 6, Իմ նյութերը

Ալմաստ

Ալմաստն ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կա՜մ անգույն են, կա՜մ երկնագույն:
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն:
Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները: Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով: Վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր: Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է:
XVII դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր:
2007 թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1,5 կգ) զանգվածով:
Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս: Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը: Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար: Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ: Դրանք նրբագույն՝ 0,1–0,001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի:
1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000օC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0,1 կարատից): Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը: Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ: Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ: Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն,  Բոթսվանա, Նամիբիա), Բրազիլիայում, Հնդկաստանում և այլուր:

Читать далее «Ալմաստ»

Рубрика: Բնագիտություն, Իմ նյութերը

Բջնիի ամոց

ԲՋՆԻԻ  ԱՄՐՈՑ

Բջնի ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին`   Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի ս.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան Հայաստանի առավել անառիկներից էր:
Տեղադրված լինելով գյուղի արևելակողմում, Հրազդան գետի աջափնյա մասում գտնվող ու երեք կողմերից 100-120 մ խորությամբ գահավեժ վիհերով շրջափակված մի քարաժայռի գագաթին, ամրոցն իր հսկողության տակ էր պահում բնակավայրն ու կիրճով անցնող հին մայրուղին:Բերդատարածությունը բնականորեն թելադրել է այն բաժանել երկու`   մեծ և փոքր մասերի: Փոքրի վրա, որը 10—15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 քմ մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը:

Քառաժայռի բնական անառիկության շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն էր պաշտպանված հզոր և բուրգավոր` շուրջ 120 մ երկարությամբ պարիսպներով, որում և գտնվում էր գլխավոր դարպասը: Այդպիսի պարիսպներ, 115 մ երկարությամբ, ձգված են նաև ստորին ամրոցի հարավային հատվածով, որի մոտ գտնվում է դեպի Հրազդան գետն իջնող թաղածածկ գաղտնուղու կամարակապ մուտքը: Ամրոցն ապահովված էր ինքնահոս կերպով քարաժայռի գագաթը բարձրացող ջրով, որի պաշարներն ստեղծելու համար կառուցված էր թաղակապ մի ջրամբար: Վերին բերդում պահպանվել են նաև մատուռի և այլ շենքի մնացորդներ:

Рубрика: Մայրենի, Նախագծեր, Ուսումնական առարկաներ, Իմ նյութերը

Խաչատուր Աբովյան /նախագիծ/

Նախագծի մասնակիցներ` Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիներ
Նախագծի իրականացման օրերը` ապրիլի 19, 21, 29    

Նախագծի ընթացքը` 

  • Կարդում- քննարկում ենք Խ. Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք»-ը  գրքից ստորև  նշված առակները, «Զանգի» հավելվածից հատվածներ
  • «Զանգի» հավելվածից հատվածների ռիթմիկ ընթերցում Զանգվի ափին
  • Առակների ընթերցում-քննարկում Խ. Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի սովորողների հետ

Читать далее «Խաչատուր Աբովյան /նախագիծ/»

Рубрика: Հայրենագիտություն, Իմ նյութերը

Զրույցներ իմ բնակավայրի`Քասախ գյուղի մասին

Մեր գյուղի`Քասախի, պատմական անունը Չամռլու է:

%d5%b6%d5%b6%d5%b6Երևանի սարդարի որդին որսի է գալիս այս կողմերը։ Վրան է խփում Քուչակ գյուղի ներքին հողամասում։ Լուսադեմին բաց անելով աչքերը, խանը եղնիկի մի մոլորված ձագ է տեսնում Քասաղի կողմը վազելիս։ Նստում է ձին, ընկնում նրա ետևից։ Եղնիկն իրեն գցում է մոտակա ճահճուտը։ Խանի ձին խրվում է ցեխի մեջ և ցած գցում տիրոջը։ Ծառաները ուշ երեկոյան գտնում են խանին և տանում մոտիկ գյուղը։ Երբ նրա ուշքը գլուխն է գալիս, բարկացած հրամայում է տունը մի սայլ լծել, հող ու քար լցնել ճահիճը, որ չորանա։ Շատ լծկան է խեղդվում, վար ու ցանքը մնում է, սուգ ու շիվանը երկինք է բարձրանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Չամռլու՝ Ցեխավան: