Рубрика: Բնագիտություն, Իմ նյութերը

Բջնիի ամոց

ԲՋՆԻԻ  ԱՄՐՈՑ

Բջնի ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին`   Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի ս.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան Հայաստանի առավել անառիկներից էր:
Տեղադրված լինելով գյուղի արևելակողմում, Հրազդան գետի աջափնյա մասում գտնվող ու երեք կողմերից 100-120 մ խորությամբ գահավեժ վիհերով շրջափակված մի քարաժայռի գագաթին, ամրոցն իր հսկողության տակ էր պահում բնակավայրն ու կիրճով անցնող հին մայրուղին:Բերդատարածությունը բնականորեն թելադրել է այն բաժանել երկու`   մեծ և փոքր մասերի: Փոքրի վրա, որը 10—15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 քմ մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը:

Քառաժայռի բնական անառիկության շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն էր պաշտպանված հզոր և բուրգավոր` շուրջ 120 մ երկարությամբ պարիսպներով, որում և գտնվում էր գլխավոր դարպասը: Այդպիսի պարիսպներ, 115 մ երկարությամբ, ձգված են նաև ստորին ամրոցի հարավային հատվածով, որի մոտ գտնվում է դեպի Հրազդան գետն իջնող թաղածածկ գաղտնուղու կամարակապ մուտքը: Ամրոցն ապահովված էր ինքնահոս կերպով քարաժայռի գագաթը բարձրացող ջրով, որի պաշարներն ստեղծելու համար կառուցված էր թաղակապ մի ջրամբար: Վերին բերդում պահպանվել են նաև մատուռի և այլ շենքի մնացորդներ:

Рубрика: Բնագիտություն, Իմ նյութերը

Գիսավորների և ասուպների մասին

316547183_10200386671140793_1188167822_nuntitledԲացի ութ մոլորակից՝ Արեգակի շուրջը պտտվում են հազարավոր փոքր մոլորակներ, որոնք կոչվում են աստղակերպեր: Արեգակնային հա­մակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գի­սավորներն ու ասուպները:

Գիսավորները երկնային մարմիններ են, որոնք կազմված են միջուկից և երկար գեսից՝ պոչից (այստեղից է ա­ռաջացել անվանումը): Գիսավորները ձգված հետագծով պտտվում են Արեգա­կի շուրջը՝ պարբերաբար մոտենալով և շատ հեռանալով նրանից: Читать далее «Գիսավորների և ասուպների մասին»

Рубрика: Բնագիտություն, Իմ նյութերը

Ավստրալիա

koala-wallpaper4Աշխարհի ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է, որը ողողվում է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով:Այն ամբողջությամբ գտնվում է հարավային կիսագնդում:Մյուս մայրցամաքներից բաժանվում է օվկիանոսների ընդարձակ տարածությամբ,այդ պատճառով այն մարդկությանը հայտնի դարձավ միայն 17-րդ դարում,հոլանդացիների կողմից: Ընդհանուր տարածությունը՝ 8 միլիոն 511 հազար քառ. կմ; Ավստրալիան տարածվում է արևմուտքից արևելք համարյա 4000 կիլոմետր երկարության վրա, իսկ հյուսիսից հարավ մոտ 3860 կմ։ Читать далее «Ավստրալիա»

Рубрика: Բնագիտություն, Իմ նյութերը

Աֆրիկա

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ուգետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Աղբյուրը` https://hayrenagitakan.wordpress.com/2015/02/10/%D5%A1%D6%
86%D6%80%D5%AB%D5%AF%D5%A1-2/

 

Рубрика: Բնագիտություն, Իմ նյութերը

Փոշոտում

Բույսերի բեղմնավորումը փոշոտվելու միջոցով, ծաղկափոշու հատիկների միավորումը վարսանդի սերմնահատիկների հետ:
Փոշոտումը լինում է երկու տիպի ՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։
Ինքնաբեղմնավորմամբ (ավտոգամիայով) ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծաղկափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա:
Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը։ Երկտուն բույսերն ստիպված են խաչաձև փոշոտվելու նրանք շատ ծաղկափոշի են տալիս և շատ սերմեր են առաջացնում։ Խաչաձև փոշոտումը բույսերի մեջ կատարվում է առավելապես միջատների և քամու միջոցով։ Բացի ղրանից, արևադարձային մարզերում հաճախ ծաղկափոշին փոխադրում են թռչուններր և նույնիսկ մանր կաթնասունները։
Рубрика: Մայրենի, Բնագիտություն, Իմ նյութերը

Զվարթնոցի տաճար և Էջմիածինի 4 եկեղեցիներ

Փետրվարի 20-ին, ընկեր Անահիտի, ընկեր Քրիստինեի և  4-5-րդ դասարանցիների հետ գնացել էինք Էջմիածինի 4 եկեղեցիները և Զվարթնոցի տաճար:Բոլոր եկեղեցիներում մոմ վառեցինք:Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ինձ ամենից շատ դուր եկավ սրբապատկերը:Սուրբ Մայր աթոռ եկեղեցում ինձ զարմացրեց կարիճի պատմությունը: Սուրբ Գայանե եկեղեցում տեր հայրը մեզ պատմեց եկեղեցու մասին:Սուրբ Շողակաթ եկեղեցում արտասանեցինք Թումանյանի քառյակներից:Զվարթնոցի տաճարում ինձ զարմացրեց, որ այդ քարերի վրայի քանդակները անվնաս մնացել են:

Это слайд-шоу требует JavaScript.